Սկզբում Նանան, հիմա էլ Հռիփսիմե Հակոբյանն է «պլեճ արել» Քիմի զգեստը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սկզբում Նանան, հիմա էլ Հռիփսիմե Հակոբյանն է «պլեճ արել» Քիմի զգեստը

Մեր շուբիզնեսյան երգչուհիների մոտ աչքի զարնվող թիվ մեկ թերությունը միանշանակ ոճի բացակայությունն է: Չունեն մեր երգչուհիները ո՛չ ոճ, ո՛չ ճաշակ, ո՛չ էլ հագնվելու  ինդիվիդուալ  ձեռագիր:

kim

Այ լինում է չէ՞, որ նայում ես արտասահմանյան այս կամ այն երգչուհու, դերասանուհու հագուկապին, դիմահարդարմանն ու միանգամից առանց դեմքին նայելու՝ արդեն գիտես՝ ով է: Իսկ մեր մոտ նման բան չկա, ով ինչ հասցնում՝ հագնում է, ով ումից կարողանում՝ «տանում» է, ում մտքով ինչ անցնում՝ փորձարկում է:  Քիմի հետքերով գնալն էլ դարձել է մեր թմբլիկ մարմին ունեցող հայտնիների փրկօղակը: Առանց հաշվի առնելու, որ Քիմը ոչ թե չաղ է, այլ ունի կոնկրետ «կլորիկություններ»՝ մեր հաստլիկները հագնվում են նրա ոճով՝ ի ցույց դնելով իրենց ոչ այնքան սլացիկ ոտքերը:

q3ay5hv8zio

d0bdd0bed0b2d18bd0b9-d0bad0bed0bbd0bbd0b0d0b6

Քիմի ասեղնագործ, ուլունքազարդ, երկարաթև ու դեկոլտեի իսպառ բացակայությամբ այս կարճ զգեստի էժանագին կրկնությունը  մեր  հայտնիներից առաջինը կրեց երգչուհի Նանան, իսկ հիմա էլ, իր վերջին տեսահոլովակում նույնը արեց Հռիպսիմե Հակոբյանը:

Հիշե՛ք հարգելի կանայք, կարճ զգեստ կրելու միակ նպատակը գեղեցիկ ոտքերն ի ցույց դնելն է, և եթե այդպիսիք բացակայում են, ապա ցանկալի է խուսափել նման զգեստներից՝ որքան էլ որ դրանք թռենդային լինեն ու ահավոր սազեն Քիմին…

asemlsirblog.wordpress.com



Նման նյութեր