
Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, կրկին անդարաձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Աշխարհահռչակ շանսոնյեի դուստրը նշել է՝ հոր մտքերը մշտապես հայրենիքի բարօրության մասին են եղել։
«Մեր հայրը մշտապես մտածել է Հայաստանի բարօրության մասին։ Այսօր նրա որդին՝ Նիկոլան ու վերջինիս կինը՝ Քսրիտինան, շարունակում են «Ազնավուր» հիմնադրամի առաքելությունն ու Արցախում աղետալի իրավիճակի պայմաններում հումանիտար աջակցության առաջնագծում են»,- Facebook-ում գրել է նա։
https://www.facebook.com/Aznavourdaughter/posts/5050806231600081