Որպեսզի պաշտպանենք քաղաքացիական անձանց կյանքը, մենք մշակել ենք իրազեկող թերթիկ վտանգավոր սարքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել «The HALO Trust» կազմակերպությունը:
Կազմակերպությունը հրապարակել է լուսանկար և հորդորել ԼՂ քաղաքացիներին նման սարք տեսնելու դեպքում չմոտենալ նրան, չդիպչել, չբարձրացնել գետնից և կապվել Արտակարգ իրավիճակների համար նախատեսված պետական մարմինների հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 350-ից ավելի զոհ։