Երգչուհի Նունե Եսայանը նոր աշխատանք է ներկայացրել։ Երգը ստացել է «Արցախը իմ տունն է» անունը։
Երգի նկարագրությունում նշված է, որ երաժշտության հեղինակը Սիրուշոն է, բառերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Նունե Եսայանը երգը հրապարակել է Facebook-յան էջում՝ օգտագործելով «Արցախ», «Արցախն ուժեղ է», «հաղթելու ենք» հեշթեգերը։