«Այս պատերազմը ծրագրավորողներն ու վարողները, կարծես, ամեն բան անեն, որ մեր ժողովրդին ավելի մոբիլիզացնեն». Հրանտ Տեր-Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Այս պատերազմը ծրագրավորողներն ու վարողները, կարծես, ամեն բան անեն, որ մեր ժողովրդին ավելի մոբիլիզացնեն». Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս պատերազմը ծրագրավորողներն ու վարողները, կարծես, ամեն բան անեն, որ մեր ժողովրդին ավելի մոբիլիզացնեն:

Ի՞նչ կարող էր ավելի մոբիլիզացնել հայերին, եթե ոչ Թուրքիայի վտանգը: Արեցին:

Ի՞նչը կարող է ավելի մոբիլիզացնել հային քան ուղիղ 100 տարի առաջ եղած պատերազմի կրկնության ռևանշի հնարավորությունն. արեցին:

Ի՞նչը կարող է ավելի մոբիլիզացնել հային քան նրա սրբությանը, նրա եկեղեցուն խփելը: Արեցին:

Ու սենց էլի կարելի է թվարկել:

Հեշտ չի լինելու, մեծ փորձություն է:

Բայց տեղ չեն թողնում:

Պատմական հուշ դարձածն ուզում են ամեն գնով վերակենդանացնել մեր մեջ:

Հիմա սա արդեն հաստատապես սրբազան պատերազմ է:

Արդեն բառիս բուն իմաստով սրբությունների համար պատերազմ է:

Հ.Գ Իրենք իհարկե հաշվարկել են հակառակը:

Որ հայը Թուրքիայից կխավենա:

Որ հայ-թուրքական պատերազմի ուրվականին կսարսափի:

Որ սրբությունների ավերումից կահաբեկվի:

Բայց շատ վատ են ճանաչում մեզ:

Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Այս պատերազմը ծրագրավորղներն ու վարողները, կարծես, ամեն բան անեն, որ մեր ժողովրդին ավելի մոբիլիզացնեն: Ի՞նչ կարող էր…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Donnerstag, 8. Oktober 2020



Նման նյութեր