Anonymous Greece հաքերային խումբը կոտրել է Թուրքիայի խորհրդարանի կայքէջը և Հայաստանին նվիրված ուղերձ հղել
Advertisement 1000 x 90

Anonymous Greece հաքերային խումբը կոտրել է Թուրքիայի խորհրդարանի կայքէջը և Հայաստանին նվիրված ուղերձ հղել

Anonymous Greece հաքերային խմբի նոր թիրախ է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կայքէջը. հայտնում է Greek City Times-ը:

«Ֆեյսբուք»-ում տեղադրված հայտարարության մեջ հունական խումբը գրել է. «Թուրքական խորհրդարանը սեփականաշնորհվել է (հույների և հայերի) կողմից: Հայաստանը կհաղթի այս պատերազմում ընդդեմ հրեշավոր Թուրքիայի և Ադրբեջանի: Անմեղ մարդկանց և երեխաներին սպանելը ձեզ ահաբեկիչ է դարձնում»:

Դրանից առաջ էլ հունական խումբը հարգել էր մահացած հայ զինվորների հիշատակը, որոնք զոհվել են Թուրքիայի կողմից հովանավորվող ադրբեջանական բանակի և ահաբեկիչների դեմ մարտերում:

«Մեծ աղոթք Հայաստանի բոլոր այն հերոսների համար, որոնք նահատակվել են իրենց երկրի համար: Ուժեղ մնա Հայաստան», – գրել էր Anonymous Greece-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք կոտրել էին ավելի քան 150 ադրբեջանական պետական կայքեր՝ այդ գործողությունը դարձյալ նվիրելով հայ ազգին:

yerkir.am



Նման նյութեր