Ժողովուրդ ջան, եկել մի անգամ էլ վերհիշենք՝ վստահում ու լուրեր ենք տարածում միայն Հայաստանի և Արցախի պաշտոնական հավաստի աղբյուրներից:
«Մեր տեղեկություններով», «մեր աղբյուրների համաձայն» արտահայտություններով սկսվող ցանկացած հոդված կամ լուր պետք է գլխանց անտեսել՝ անկախ նրանից, թե որ ԶԼՄ-ն կամ որ օգտատերն է դա գրել։
Հավատացեք, սա ինքնանպատակ չի։ Շատ հաճախ ճիշտ, անկողմնակալ կամ ոգևորիչ թվացող տեղեկատվության իրական նպատակը կարող է լրիվ այլ բան լինել։ Հենց այս պահին մենք նաև տեղեկատվական պատերազմի մեջ ենք, ընդ որում՝ բավականին լուրջ, քանի որ մեր հարևանները նաև այս ուղղությամբ հսկայական ռեսուսներ են ծախսել։ Պետք չի թերագնահատել թշնամուն ու համարել հիմար։
Տեղեկատվական «հրթիռների» դեմ մեր ՀՕՊ-ն էլ մեդիագրագիտությունն ու կարգապահությունն է սոցցանցերում։ Պարզապես վերընթերցեք առաջին նախադասությունը՝ վստահում ու լուրեր ենք տարածում միայն Հայաստանի և Արցախի պաշտոնական հավաստի աղբյուրներից:
Ու վերջ՝ այդքանը. մեր տեղեկատվական ՀՕՊ-ը դրանով փայլուն կաշխատի։
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի էջից:
Ժողովուրդ ջան, եկել մի անգամ էլ վերհիշենք՝ վստահում ու լուրեր ենք տարածում միայն Հայաստանի և Արցախի պաշտոնական հավաստի…
Gepostet von Babken Tunyan am Donnerstag, 8. Oktober 2020