
Արդեն որերորդ ծանոթից, ընկերոջից եմ լսում, նաև ֆեյսբուքում կարդում նմանատիպ դեպքերի մասին:
Փողոցներում, տաքսիների միջոցով և այլն տարածում են խուճապային լուրեր, տրամադրություններ:
Ես չգիտեմ, երբ ու ոնց են համապատասխան մարմինները դրա դեմ առնելու, բայց բոլորդ էլ ուշադիր եղեք, սաստեք, նկարեք, զգուշացրեք, ձեր ծանոթներին զգուշացրեք այդ երևույթի մասին:
Հայանուն շներն ու առնետներն են:
Նմանները բոլոր ժողովուրդների մեջ էլ եղել են ու լինում են:
Ու հանկարծ չվախեք:
Նման կեղտոտ մեթոդները արդյունք չեն տալիս, եթե ժողովուրդը պատրաստ է դրանց, ու եթե ճակատն ամուր է:
Սառնսասիրտ, հանգիստ, առանց խուճապի, բայց զգոն:
Ուզում են պղտորեն մթնոլորտը:
Դա հենց հետևաքն է մեր պետության, մեր բանակի, մեր ժողովորդի ցուցաբերած երկաթե ամրության: Իրանք կարծում էին, որ մեր հարցերը մեկ-երկու օրում լուծելու են: Տեսել են, որ չի ստացվում, անցել են պատերազմներում ընդունված ևս մեկ մեթոդի՝ թիկունքը թուլացնելուն:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
https://www.facebook.com/ustahrant/posts/10224021182861635