«Կան երկրներ, որտեղ դժվարություններ և բարդություններ կլինեն 2017 թվականին». Էլյա Հովհաննիսյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Կան երկրներ, որտեղ դժվարություններ և բարդություններ կլինեն 2017 թվականին». Էլյա Հովհաննիսյան

«Հայաստանը կառուցվել է այնպիսի տարում, որ իշխել է Կշեռքը, իսկ Յուպիտերը 2017 թվականին կլինի Կշեռքի մեջ, դա նշանակում է, որ Հայաստանի համար քաղցր տարի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մենք 2016 թվականին բարձրացել ենք ամենամեծ բարձր մակարդակին, դրանից հետո աստիճանաբար անկում է սպասվում. «5 տարի Հայաստանն անկում է ապրելու, մինչև 2023 թվականը Հայաստանի վիճակը միջինից բարձր կլինի, վտանգ չկա, մեզ վտանգ չի սպառնում»։

2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասով աստղաբանը ոչինչ չասաց՝ նշելով, որ դա անհատական մոտեցում է. «Կոնկրետ ասել, թե ինչ արդյունք կունենա՝ կախված է այդ պրոցեսից, հիմա չեմ կարող ասել»։

Նա նշեց, որ կան երկրներ, որտեղ դժվարություններ և բարդություններ կլինեն. «Վատ է լինելու վիճակը, նույնիսկ դաժան՝ Սաուդիան Արաբիայում, Չիլիում, Կուբայում, Պորտուգալիայում, Ալժիրում, Հունաստանի, Հնդկաստանի, Սալվադորի, Լեհաստանի, Հունգարիայի Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Մեքսիկայի, Տիբեթի համար։ Երկրներից լավ վիճակ սպասվում է ԱՄՆ-ին, Աբխազիային, Անտիգուային, Սլովակիային, Բուլղարիային։ Այս երկրներում խանգարող հանգամանքներ չեն կարող լինել»։

Անի Քեշիշյան

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 



Նման նյութեր