Ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է Ադրբեջանում
Advertisement 1000 x 90

Ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է Ադրբեջանում

Այսօր առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում նույնիսկ այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր և համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդին՝ անհրաժեշտ հակահարված տալով և ետ շպրտելով նրանց ելման դիրքերը։

***

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերում մեծ ազդեցություն ունեն օտար պետության, թեկուզ և իրենց համար ռազմական դաշնակից համարվող ուժերը, պատերազմի ընթացքում առնվազն մի քանի անգամ Ալիևը հայտարարել է բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
Շատ մեծ կասկած և մտահոգություն կան, որ ռազմավարական կառավարման համակարգը ԽԱԹԱՐՎԱԾ է Ադրբեջանում։

***

Այսօրվա բանակցությունների (ԱԳՆ-ների հանդիպման) ընթացքում մարտական գործողությունները բոլոր ճակատներում և բոլոր ձևերով շարունակվում էին առանց որևէ տարբերության։

***

Այսօր ադրբեջանական պաշտոնական շրջանակները և լրատվամիջոցները հայտարարում էին, որ գրավել են Ջաբրայիլը, Հադրութը և հարակից գյուղերը։ Դա մեղմ ասած ծիծաղելի է, որովհետև ես հենց այդ պահին գտնվում էի Հադրութ քաղաքում, և նման բան չկա։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան