Ներկայացնում ենք Facebook-յան օգտատեր Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Հրապարակվեցին դպրոցական կրթության ոլորտում գիտելիքների ամենահայտնի ստուգատեսի՝ PISA 2015-ի արդյունքները։ Այս ստուգատեսը պարզում է աշակերտների պատրաստվածությունը մաթեմատիկայից‚ բնագիտությունից և ընթերցանությունից։ Առաջատար հնգյակում հետևյալ երկրներն են՝
1. Սինգապուր
2. Ճապոնիա
3. Էստոնիա
4. Չինաստան
5. Ֆինլանդիա
Մեծ Բրիտանիան 15-րդն է‚ ԱՄՆ-ն՝ 25-րդը։ Թուրքիան ու Վրաստանը վերջին տեղերում են։ Հայաստանն ու Ադրբեջանը չեն մասնակցում։ Չնայած Հայաստանի կառավարությունը օրենքով խոստացել էր մասնակցել։
– Կառավարությունը պատասխան տալո՞ւ է օրենքի պահանջը չկատարելու համար։
– Ոչ»։