Արցախում՝ Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հրթիռակոծությունից վիավորված ռազմական լրագրող Յուրի Կոտենյոկը դուրս է եկել կոմայից։ Նրան անջատել են նաև թոքերի արհեստական օդափոխության ապարատից։ Այս մասին հաղորդել է «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կրծքավանդակի, որովայնի և վերջույթների շրջանում վիրավորված և 3,5 լիտր արյուն կորցրած Կոտենյոկը վիրավորվել էր եկեղեցում նկարահանման ժամանակ, տեղափոխվել էր Գորիսի ԲԿ, ապա՝ Երևան, որտեղ նա եղել էր վիրաբույժների մի քանի խմբի, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ԳՀԻ-ի վիրաբույժ և Արցախ որպես կամավոր եկած Շահեն Դանիելյանի հսկողության ներքո։