Դրանք պաշտպանում են տները ջրհեղեղներից և հրդեհներից, կանխում են խարդախների կողմից ձեր փողերի գողացումը և փորձում են աշխարհը փրկել գլոբալ բնապահպանական աղետից:
1․ Խելացի տուն
Այս տեխնոլոգիան արդեն իսկ դարձել է իրականություն: Սառնարանները հաղորդում են, թե որ ապրանքներն են ավարտվել, իսկ միկրոալիքային վառարանը հնարավոր է կառավարել սմարթֆոնի միջոցով:
Ապագայում վառարանները կսկսեն տաքացնել կերակուրը, մինչև մենք կհասնենք տուն, իսկ սառնարաններն ինքնուրույն կպատվիրեն ուտելիք: Ամեն դեպքում, Մարկ Ցուկերբերգի խելացի տունն արդեն ունի նման գործառույթներ։
Դեռևս 1950-ականներին ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին արդեն նկարագրել էր, թե ինչ կարող են անել խելացի տները։ Ըստ նրա, դրանք գիտեն, թե ինչպես է պետք հասկանալ ձայնային հրամանները, կերակուր պատրաստել, մաքրել տունը, նույնիսկ լվանալ և հագցնել տիրոջ հագուստը: Ժամանակակից համակարգերը կարող են փոխել միայն օդորակիչի կարգավորումները, բացել դուռը և միացնել լույսերը, երաժշտությունը կամ հեռուստացույցը, բայց Իրերի համացանցի (Internet of Things, IoT) զարգացումով՝ ընդլայնվելու է դրանց հնարավորությունների ցանկը: Հիմա արդեն ռոբոտ-փոշեկուլով կամ ձայնային կառավարիչով ոչ ոքի չեք զարմացնի։
Սենսորների և համակարգերի միջոցով դուք կարող եք վերահսկել այն, ինչ տեղի է ունենում բնակարանում, նույնիսկ, եթե տնից տասնյակ կամ հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա եք։ Ծխի դետեկտորը ժամանակին կտեղեկացնի ձեզ, եթե հանկարծ կրակ սկսվի, ջրի արտահոսքի հայտնաբերիչը ձեզ կփրկի ջրհեղեղից, իսկ պատուհանների և դռների բացման սենսորները կտեղեկացնեն, որ ինչ-որ մեկը փորձում է ներս մտնել սենյակ: Խելացի օգնականները թույլ են տալիս հեռակա կարգով վերահսկել սարքավորումները: Դուք պարզապես ազդանշան եք ուղարկում ձեր սմարթֆոնից դեպի համակարգ, իսկ այն անջատում է միացված սարքը: Բոլոր նրանք, ովքեր երբևէ տնից դուրս են եկել՝ թողնելով արդուկը միացված, կգնահատեն սա:
2․ Առանց վարորդի մեքենաներ
2020 թվականին մենք դեռ լիովին չենք կարող վստահել ինքնավար վերահսկողությանը, բայց անօդաչու վարման ոլորտն ակտիվորեն կզարգանա: Մասնագետները նշում են, որ ինքնավար մեքենաներն ամբողջությամբ կգործարկվեն առաջիկա տարիներին։
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն ասում է, որ 2020 թվականին ընկերությունը կստեղծի առաջին «ավարտված» անօդաչու սարքը, և ավտոմատացված արգելակման համակարգերը կդառնան ավելի տարածված: Բացի այդ, մենք ավելի ու ավելի շատ կլսենք անօդաչու տաքսիի մասին, ինչը կվկայի զարգացած քաղաքներում դրա կիրառելիության մասին: Օրինակ՝ 2019 թվականին Google Waymo-ն մեկ ամսվա ընթացքում փորձնական 6,200 ուղևոր է տեղափոխել ինքնավար մեքենայով:
Հաջողությունների մասին նորությունների հետ մեկտեղ՝ մենք կլսենք անօդաչու մեքենավարությունը կարգավորող նոր օրենքների մասին: Կլինեն նաև շատ բանավեճեր, որոնք դուրս կգան տեխնոլոգիական ոլորտից և կառնչվեն, օրինակ, տաքսիստների հետագա զբաղվածությանը:
Նման մեքենաների շնորհիվ մի քանի անգամ կկրճատվեն ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ երթուղին կդառնա ավելի կարգավորված։
3․ Ամպային պահուստներ
Տեղեկատվությունը նույնպես արժեքավոր է՝ լինի դա աշխատանքային տեղեկատվություն, թե անձնական տվյալներ: Ամպային ծառայությունները օգնության են հասնում. այստեղ գաղտնի ֆայլերը պաշտպանված են գողությունից և անդառնալի կորուստներից, ինչպես դա տեղի է ունենում ֆիզիկական կրիչների դեպքում:
Այնուամենայնիվ, արտահոսքերը դեռ տեղի են ունենում, բայց մեղավոր են ոչ թե ամպային ծառայություններ մատակարարողները, այլ օգտվողները: Այսպիսով, կորպորատիվ տվյալների 10 արտահոսքից 9-ը տեղի է ունենում ընկերության աշխատակիցների մեղքով, ովքեր արժեքավոր տեղեկությունները պահում են ամպային պահուստներում: Ոչ ոք չեղյալ չի համարել կիբերանվտանգության հիմնական կանոնները: Օգտագործեք ուժեղ գաղտնաբառեր և երկփուլային նույնականացում՝ ձեր տվյալներն անվտանգ պահելու համար:
4․ Բիոմետրիկ վճարումներ
Հենց շատ տարածված դարձան անհպում վճարումները, առջևում սպասվում էր ավելի հետաքրքիր տարբերակ: Դեմքով վճարելը Չինաստանում բավականին տարածված պատմություն է: Պետք չէ սմարթֆոն կամ քարտ օգտագործել, պարզապես մուտքագրեք ձեր էլեկտրոնային դրամապանակի հետ կապված հեռախոսահամարը և ժպտացեք տեսախցիկին: Կենսաչափական նույնականացման համակարգը ստուգում է, թե արդյո՞ք տեսախցիկի առաջ էլեկտրոնային դրամապանակի տերն է, թե՞ ոչ, և հաստատում է վճարումը։
Մշակողները հավաստիացնում են, որ անվտանգության մասին անհանգստանալու կարիք չկա: Ճանաչման ճշգրտությունը 99.99% է, համակարգն ի վիճակի է տարբերակել նույնիսկ երկվորյակներին։
5․ Կանաչ էներգետիկա
Կլիմայի գլոբալ փոփոխությունն էկո-ակտիվիստների սարսափելի պատմությունը չէ, այլ իրականություն: Բիլ Գեյթսը կանխատեսում է, որ երկարաժամկետ հեռանկարում բնապահպանական աղետը կարող է ավելի վատը լինել, քան կորոնավիրուսի համաճարակը: Մարդկանց համար սա լավ չի ավարտվի. մինչև 2100 թվականը կլիմայի փոփոխությունը հինգ անգամ ավելի մահացու կլինի, քան COVID-19-ը:
Պետությունները ստիպված են որոնել էներգիայի նոր աղբյուրներ, որոնք անվտանգ կլինեն շրջակա միջավայրի համար, և ավելի ու ավելի շատ օգտագործում են արևային և քամու էլեկտրակայաններ: ԱՄՆ-ում մաքուր աղբյուրները կկարողանան ապահովել անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 90%-ը մինչև 2035 թվականը:
Որոշ երկրներում կանաչ այլընտրանքների տարածումը դեռ դանդաղում է` էժան գազի պատճառով, բայց մասնագետները խոստովանում են, որ առաջիկա տարիներին մաքուր էներգիայի գինը կարող է պակաս լինել, քան ավանդական էներգիայինը:
6․ Մեքենայական ուսուցում և նեյրոցանց
Այս տեխնոլոգիաները կարող են բառացիորեն կյանքեր փրկել: Ռոբոտները դեռ չեն կարող փոխարինել փորձառու բժիշկներին` գոնե տեսանելի ապագայում: Բայց ալգորիթմներն ի վիճակի են լավ աշխատել մարդկանց հետ զուգահեռ:
Իսրայելցի գիտնականները ստեղծել են նեյրոցանց, որն օգտագործում է երեխաների լուսանկարներ՝ պարզելու համար, արդյո՞ք նրանք ունեն գենետիկ հիվանդություններ: Որոշ հիվանդություններ կարելի է նույնացնել դեմքի փոփոխությամբ: Եվ ալգորիթմը հաղթահարեց այս խնդիրը ոչ ավելի վատ, քան բժիշկները, ովքեր մասնագիտանում են բնածին արատների մեջ:
7. Ռոբոտը՝ մարդու փոխարեն
Դրանք իրոք կամաց-կամաց տիրապետում են նոր մասնագիտությունների, բայց դժվար թե ամբողջությամբ հեռացնեն մարդկանց աշխատաշուկայից։ Համենայն դեպս, մոտ ապագայում։ Ահա ևս մեկ գաղափար. ինչո՞ւ մարդուն վստահել վտանգավոր աշխատանքը, եթե այն կարող ես վստահել տեխնոլոգիական մեխանիզմի: Օրինակ, նա կարող է հեշտությամբ սողալ էլեկտրահաղորդման լարերի երկայնքով, որոնել խնդիրներ և շտկել դրանք:
Սիրարփի Աղաբաբյան