Virgin Galactic ընկերությունը ներկայացրել է գերձայնային ուղևորատար ինքնաթիռի դիզայնը: Այդ մասին հայտնում է Sky News-ը:
Virgin Galactic-ը, որը պատկանում է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին, ցույց է տվել իր նոր նախագիծը:
Ինքնաթիռը կարող է ժամում զարգացնել մինչև 3.700 կմ արագություն:
Այսպիսով, ինքնաթիռն ընդամենը 5 ժամում կարող է Լոնդոնից հասնել Սիդնեյ: Այս երթուղին սովորաբար տևում է գրեթե մեկ օր: Լոնդոնից Նյու Յորք ինքնաթիռը կհասնի 2 ժամում:
Virgin Galacticի նոր ինքնաթիռը կարող է թռչել 18.300 մետր բարձրության վրա և տեղափոխել 9-19 ուղևոր:
Ինքնաթիռի դիզայնը Virgin Galactic-ը մշակել է Rolls-Royce-ի հետ համատեղ: Ընկերությունը նաև արտադրելու է ինքնաթիռի շարժիչները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը