Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտից անցկացվել է «Ճանաչել Արցախը» կոչով ավտոերթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի անկախության ճանաչման կոչով երթը շարունակվել է դեպի Իսակովի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ, Արշակունյաց, Խանջյան փողոցներով, այնուհետև դեպի Ազատության պողոտա, Կոմիտասի, Բաղրամյան, Սայաթ-Նովայի պողոտաներ, Աբովյան, Թումանյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Երևանի քաղաքապետարանի տարածքից դեպի հրապարակ:
«Ավտոերթի նպատակն է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Գլխավոր ուղերձը, որ հղում ենք աշխարհի երկրներին, Արցախի ճանաչումն է»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը: