«Ճանաչեք Արցախը». համաշխարհային ճանաչում վայելող սոպրանո Մարիա Գուլեգինան Լյուքսեմբուրգում ցույցի է մասնակցել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ճանաչեք Արցախը». համաշխարհային ճանաչում վայելող սոպրանո Մարիա Գուլեգինան Լյուքսեմբուրգում ցույցի է մասնակցել

Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույց՝ Արցախի միջազգային ճանաչման կոչով։ Հրապարակված լուսանկարում նրա ձեռքին «Ճանաչեք Արցախը» գրությամբ պաստառ է։ «Իմ առաջին ցույցը»,- Facebook-յան էջում գրել է Գուլեգինան։

«Աշխարհը պետք է տեսնի եւ հասկանա, որ հիմա հարցը ոչ միայն Արցախն է, այլեւ քաղաքական բոլոր խաղերը, իմբիցիլների նկրտումները եւ եթե չաջակցեք Հայասստանին, հաջորդը դուք եք լինում ձեր բարեկեցիկ երկրներում։

Արցախը պատմական հայկական սուրբ հող է։ Այո՛, այն «օկուպացրել» են հայերը։ Պահանջները՝ Նոյին։ Նա է իր տապանով լողալով հասել Արարատ լեռանը»։



Նման նյութեր