
Հայտնի երաժիշտ, ֆլեյտահար, հայկական ծագում ունեցող Վալերի Տոլստովը Facebook-յան էջում հաճախ է հրապարակումներ անում Արցախի մասին։ Այս անգամ երաժիշտը պատերազմը համեմատել է համակարգչային խաղի նմանակի հետ։
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհի մեծ մասի համար «Ով ում» համակարգչային խաղի նմանակն է։
Մի փոքր պոպկորն ու աղետներից երես առած՝ հոգնած թերթում է լրահոսը։ Լավագույն դեպքում կդառնա գեոքաղաքականության գիտակի զուր խոսակցության թեմա։ Նորություն հերթական մահերի մասին եւ լացող սմայլիկ՝ մեր ժամանակների խորհրդանիշը։ Անիծվի այս պատերազմը։
Մի օր այնպես է ստացվում, որ մահերի մասին նորությունը նշանակում է մտերիմ ընկերոջ կորուստ։ Եվ այդ ժամանակ հասկանում ես ամենապարզ ճշմարտությունը՝ մարդը մարդ է դառնում, միայն երբ կարեկցում է»,- գրել է Տոլստովը։