Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար:
Վահրամ Պողոսյան
Азербайджан продолжает грубо нарушать режим гуманитарного перемирия и с раннего утра вновь начал широкомасштабные военные действия по всему периметру передовой. Из артиллерийского оружия обстреливаются также мирные населенные пункты.
В активных боевых действиях вместе с армейскими подразделениями с азербайджанской стороны принимают участие несколько тысяч наемников-террористов. Армия обороны ведет тяжелые бои, пытаясь остановить наступательные действия противника. Необходимо приложить все усилия для того, чтобы причинить большие потери вооруженному до зубов врагу и обеспечить победу в этой отечественной войне.
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական…
Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Dienstag, 13. Oktober 2020