Սերժ Թանկյանը միացել է գրաֆիտի արած երիտասարդներին աջակցելու կոչին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերժ Թանկյանը միացել է գրաֆիտի արած երիտասարդներին աջակցելու կոչին

Աշխարհահռչակ Սերժ Թանկյանը կոչ արել է աջակցել Բաքվում Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին, ովքեր ազատազրկվել են: Նա միացել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ այսօր մարդու իրավունքների օրվան նվիրված «Գրի՛ր իրավունքների համար» (Write for Rights) ամենամյա արշավին:

turqer

Նա Facebook-յան իր էջում գրել է. «Վանդալիզմ՝ այո, պանկ ռո՞ք: Անշուշտ, բայց 12 տարի ազատազրկո՞ւմ: Միայն Ադրբեջանի նման կոռումպացված երկրում կլինի նման բանը: Amnesty International-ի հետ վաղուց եմ համագործակցում: Նրանց կոչը անհապաղ աջակցության կարիք ունի: Նրանք խղճի բանտարկյալներ են: Խնդրում եմ մասնակցել: Շնորհակալ եմ, Սերժ»: #Write4Rights

Հ.Գ. Գրաֆիտիի համար ազատազրկված երիտասարդների անուններն են՝ Բայրամ Մամեդով և Գիյաս Իբրահիմով:



Նման նյութեր