Թյուրքերը՝ օտարի աչքերով
Advertisement 1000 x 90

Թյուրքերը՝ օտարի աչքերով

Ճանաչեք մեր թշնամուն․ թյուրքերը՝ օտարի աչքերով

ԹՅՈՒՐՔԵՐ

հազար տարում մարդակերը հազիվ դարձավ մարդասպան…

Այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնախնդիրը եվրոպական ընտանիք մուտք գործելն է: Թուրքական քարոզչությունն ամեն ինչ անում է, որպեսզի Եվրոպային “ապացուցի”, թե իրենք Փոքր Ասիայում բնիկ են, քաղաքակրթության սկզբնավորողներից են, և այլն… սրանով թուրքերը բնականաբար, փորձում են “սրբագրել” համաշխարհային պատմությունը… փորձում են կոծկել հայոց ցեղասպանության փաստը: Համաձայն թուրքական պաշտոնական պատմագիտության` Փոքր Ասիա թերակղզում թուրքերը բնիկ են և Արևելյան Անատոլիա վերանվանված Հայկական լեռնաշխարհի իսկական տերերն են:

Մինչդեռ պատմությանն է հայտնի, որ Թուրանից արևմուտք թափանցող առաջին թյուրքական ցեղերը հայտնի էին ակ-կոյունլու և կարա-կոյունլու անվամբ… այսինքն` սպիտակ և սև ոչխարներ….

Երբ Մերձավոր արևելքի ժողովուրդները դեռ թուրքերի ի հայտ գալուց հազարամյակներ առաջ հարուստ մշակույթ ու քաղաքակրթություն էին ստեղծել, թյուրքական բարբարոս ու վայրենի ցեղերը ոչխար էին պաշտում… և ոչխարածին բարբարոսների այդ ամբոխը քանի հզոր մշակույթ ու քաղաքակրթություն կործանեց…

Իսկ քաղաքակիրթ Եվրոպան այդ մասին կարծես մոռանում է…

Ներկայացնում ենք 10-րդ դարի արաբ պատմիչ Իբն ալ-Ֆակիհի “Տեղեկություններ երկրների մասին” աշխատությունից հատվածներ, ուր արաբ մատենագիրը ներկայացնում է 10-րդ դարում թյուրքերի “հարուստ ու շքեղ քաղաքակրթությունը”:

“…Պատմում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է. “Եթե թյուրքերից որևէ մեկին բռնեք, ապա նրա գլուխը կտրեք: Նրանց ելքը տեղի է ունենալու երկու հարյուր տարի հետո, իսկ երբ նրանք իրենց տարածքներից դուրս գան, ապա ավելի չար ու դաժան են դառնալու”:

Հաղորդում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է հետևյալը. “Թյուրքերը, որոնք իմ ժողովրդի համայնքը առաջին թալանողները պիտի լինեն, տակավին դուրս չեն եկել այնտեղից, որտեղ ապրում են”:

… Օմայան խալիֆ Հաշիմ իբն ալ – Մալիքը թյուրքերի արքայի մոտ ուղարկեց մի մարդու, որ նրան առաջարկեց իսլամ ընդունել:… Բլրի մոտ մի հարյուր հազար զինյալների հավաքելով, արքան ասաց թարգմանին. “Այս բանագնացին ասա, թող նրա տերն իմանա, որ այս մարդկանց մեջ չկան ոչ վարսավիրներ, ոչ կոշկակարներ, ոչ էլ դերձակներ, և եթե նրանք իսլամ ընդունեն, ապա ինչ են ուտելու”:

…Սայիդ Իբն ալ – Հասան ալ – Սամարղանդին պատմեց.

“Թյուրքերի մեջ կան քոչվորներ, որոնք թռչում են` որոնելով անձրևից ոռոգվող հողեր և անասնակեր, այնպես, ինչպես դա անում են Իսլամի երկրների քոչվորները: Այս մարդիկ որևէ թագավորի չեն ենթարկվում և որևէ մեկին չեն հպատակվում: Նրանցից ոմանք հարձակվում են մյուսների վրա և գերևառում կանանց ու երեխաներին: Երբեմն նրանց մի մասը տոհմից անջատվում է և անցնում է մի այլ տոհմի, որտեղ նրանց համար կին են վերցնում այն ցեղից, որին անցել են: Նրանց երեխաները ստրկացվում են, և նրանք` այդ եկվորները, չեն պահանջում զավակներին, այլ դիտում են նրանց որպես ստրուկների: Այդպիսին է նրանց օրենքը և այդպես է կանոնակարգվել նրանց կողմից:

… Թյուրքերը ունեն Մաբուս անունով մի մեծ քաղաք,… որի բնակիչները ոչ մի կրոն չունեն և Ալլահի արարածներից հոռեգույններն են: Նրանցից ոմանք հարձակվում են մյուսների վրա: Նրանց մոտ ուժեղը սպանում է թույլին, եղբայրը չի վստահում եղբորը, հայրը` որդուն: Նրանք բոլոր կենդանիների միսն էլ ուտում են և բացե ի բաց զուգավորվում: Նրանցից մեկը մտնում է մյուսի տունը, տիրում նրա կնկան, իսկ տան տերը նայում է, չի զայրանում և չի դատապարտում: Նրանք արիություն չունեն: Նրանց մեջ գեղեցիկները կան, տղամարդկանց մեծ մասը կանացիություն ունեն, նրանք արյուն են խմում: Նրանց քաղաքների մեջ կա շատ ջրառատ մի լիճ, և երբ որևէ մեկը մեռնում է, դիակն այնտեղ են գցում: Նրանք ունեն Դայ անունով մի քաղաք, որի բնակիչները մարտունակ չեն, հարկ են վճարում յուրաքանչյուրին, ով կհպատակեցնի իրենց և սեռական կապի մեջ են մտնում ում հետ պատահի` կնոջ, պատանու կամ անասունի հետ:

Նրանք ունեն մի քաղաք, որը կոչվում է Սուր: Սրա բնակիչները պատերազմում են Շաշի և Սամարղանդի բնակիչների հետ: Նրանք շատ ռազմասեր են ու դաժան:… Նրանց տղամարդիկ գեղեցիկ են , իսկ կանայք` այլանդակ: Նրանք անառակություն չեն ընդունում և սպանում են յուրաքանչյուրին, կին թե տղամարդ, ով անառակություն կգործի:

… Ունեն և մի քաղաք, որ որ կոչվում է Խարիսմ. սրա բնակիչները բոլորից շատ արշավում են Սուր կոչվող քաղաքի վրա: Եթե նրանք բնակիչներից որևէ մեկին գերի են վերցնում, ապա մորթում են նրան, խաշում և ուտում: Նրանք այնքան վայրենի են, որ ոմանք համարյա խոսք չեն հասկանում ու ոչինչ չգիտեն, իսկ եթե նրանցից ուժեղը թույլի հետ մենակ մնա, ապա նրա հետ սեռական խառնակության մեջ է մտնում:

…Եվ դեռ ունեն Կիրշիմ կոչվող մի քաղաք: Սրա բնակիչներն ուտում են ամեն ինչ, որ երկրի վրա շարժվում է, այն էլ հում վիճակում: Նրանք քաջ են ու համարձակ, շրջում են մերկ` ինչպես անասունները, և տղամարդիկ, ճանապարհին կնոջ հանդիպելով, նրա հետ զուգավորվում են, իսկ մարդիկ նայում են նրան:

…Կա մի քաղաք ևս, որ կոչվում է Կիսատ, խազարների երկրից ոչ հեռու: Սրա բնակիչները արշավում են խազարների վրա, և նրանք Ալլահի ամենադաժան արարածներն են: Եթե նրանց քաղաքը մի օտարական է ընկնում, ապա նրան բռնաբարում են: Եթե նրանց մոտ ընկնի իր երեխայի հետ, ապա նրանից որդուն խլում են:…Նրանք սատկած անասուններ են ուտում և առյուծների նման արյուն խմում: Սակավադեպ են խնայում և ստոր են, երբ մեկին հաղթահարում են: Դեմքով այլանդակ են և կարճահասակ:

Ունեն մի քաղաք ևս, անունը Դանի: Սրանում տղամարդիկ բարձրահասակ են, իսկ կանայք` կարճահասակ:… Նրանց մոտ տղամարդն ամուսնանում է հարյուրյակ կանանց հետ: Երբեմն նրանցից մեկը մորթում է իր կնոջն ու երեխային` աներոջ, զոքանչի և աներձագերի ներկայությամբ:… Նրանց բնակարաններում շատ են խիստ խոշոր կարիճներ, որոնց դժվար է բռնել, սակայն բռնելու դեպքում երբեմն ուտում են:

…Մի այլ քաղաք կոչվում է Սուկուբ: Բնակիչները ասորերեն հասկանում են, քաջ են, և կանայք տղամարդկանց հետ կատաղորեն մասնակցում են մարտերին: Նրանց կանանց մոտ անառակությունը բնածին հատկություն է: Եթե մի կին նայի տղամարդու և նրա հանդեպ կրքոտի, ապա նրան բռնում է և ուշքի գալու հնարավորություն չտալով` քաշում – տանում է քաղաքամերձ լեռը, որտեղ քարայրեր կան, տղամարդուն տեղավորում է մի քարայրի մեջ, որտեղից նա չի կարող դուրս գալ, և նրան բերում է այն ամենը, ինչի կարիքը նա կարող է զգալ: Եվ ոչ ամուսինը, ոչ եղբայրը, և ոչ էլ որդին, եթե զավակ ունի, չեն կարող դրանում արգելք լինել: Տղամարդը նրանից պրծնել չի կարող: Իսկ եթե նա կին, որդի կամ այլ հարազատներ ունի, ու սրանք գալիս են սպանելու անսանձ կնոջը, կամ խոչընդոտելու նրա գործը, ապա նա օգնության է կանչում իր նման ապրող կանանց, և սրանք գալիս են իր կողքին կռվելու, մինչև որ նրա համար չապահովեն այն, ինչը նա ցանկանում է, քանի որ նրանք նույն ձևով են վարվում և հետո միմյանց հետ էլ կենակցում են: Եթե կինը տղամարդու վրա զայրանա, կամ ձանձրանա նրանից, կամ էլ սիրի մի ուրիշի, ապա նրան բաց է թողնում և իրենից բացի ոչ ոք չի կարող ազատել տղամարդուն”:

Աբու Դուլաֆ Միսար Իբն ալ – Մուհալհիլ ալ – Բանազին մեզ ուղարկած իր առաջին նամակում հաղորդել է այն, ինչի վկան է եղել կամ տեսել թյուրքերի երկրում…

“…Այնուհետև մենք հասանք Բեչենգ կոչված ցեղի մոտ: Նրանք երկարամորուս են, բեղավոր բարբարոսներ, որոնք մեկը մյուսի վրա են հարձակվում: Նրանց մոտ տղամարդը կնոջ հետ պառկում է ճամփի մեջտեղում, և նրանք միայն կորեկ են ուտում:

…Այնուհետև մենք շարժվեցինք դեպի Զաքլ ցեղը:…Սրանց դեմքը գեղեցիկ է: Տղամարդն ամուսնանում է իր դստեր, քրոջ և ուրիշ մոտիկ ազգականների հետ:

…Այնուհետև մենք եղանք ալ – Խարլախ կոչված ցեղի մոտ:…Անարդարությունն ու բռնությունը նրանց միջավայրում բացահայտ երևում է. ոմանք հարձակվում են մյուսների վրա, իսկ կենակցությունը նրանց մոտ բացե ի բաց է և չի արգելվում: Նրանք բախտախաղի մոլիներ են. մեկը կարող է մի ուրիշի հետ բախտախաղի նստել, խաղի դնելով կնոջը, դստերը, որդուն կամ մորը:…Նրանց կանանց գեղեցկությունը նկատելի է, ինչպես և փչացածությունը: Նրանց մոտ խանդը քիչ է: Ավագի կամ որևէ ցածրաստիճան մարդու կինը, դուստրը կամ քույրը մոտենում է երկիր ժամանած քարավաններին, դեմքը ցույց է տալիս: Եթե որևէ տղամարդ նրա դուրը գա, ապա նրան տուն կտանի և իր մոտ կտեղավորի, նրա հետ լավ կվարվի և ամուսնուն, զավակներին ու եղբայրներին կստիպի նրան ծառայել: Ամուսինը կնոջը չի մոտենում, իսկ կինն ու նրա ընտրյալը շարունակում են ուտել և խմել: Դա նշանակում է, որ ամուսինը ամոթանք չի տալիս և չի դատապարտում կնոջը` ուրիշի հետ կենակցելու համար”:

Ճանաչեք մեր թշնամուն․ թյուրքերը՝ օտարի աչքերովԹՅՈՒՐՔԵՐհազար տարում մարդակերը հազիվ դարձավ մարդասպան…Այսօր…

Gepostet von Vahe Lorents am Dienstag, 13. Oktober 2020



Նման նյութեր