Աշխարհահռչակ դիրիժոր եւ կոմպոզիտոր, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ հպարտանում է հայի ոգով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Facebook-յան էջը:
«ՀԱՖՆ-ի իմ սիրելի ընկերներ եւ գործընկերներ, Հայաստանի երաժիշտներ, իմ սիրտը ձեզ հետ է, եւ ես աղոթում եմ ձեր անվտանգության եւ խաղաղության համար․ COVID 19-ի այս դժվարին ընթացքում մարդիկ պետք է միասնական լինեն, որ հաղթահարեն այս վիրուսը։ Պատերազմի համար ժամանակ չկա։ Հիմա խաղաղության եւ կայունության ժամանան է։
Ես հպարտանում եմ հայի ոգով, որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը։ Ուժե՛ղ մնացեք, աղոթքներս ձեզ հետ են, որ դուք շարունակեք նվագել եւ խաղաղ լինել՝ ձեր ընտանիքների հետ միասին։ Ապահո՛վ եղեք։ Ես սիրում եմ ձեզ»,- նշել է դիրիժորը։
?? ?? #LiorShambadalSupportsArtsakh(World-renowned composer and conductor, the Chief Conductor of the Berliner…
Gepostet von ANPO/ Armenian National Philharmonic Orchestra am Montag, 12. Oktober 2020