Անդադար ռմբակոծվող Ստեփանակերտում էլեկտրական և փայտի վառարանների՝ բուրժույկաների մեծ պահանջարկ կա։
Բառացիորեն մեկ շաբաթ առաջ քաղաքում ոչ մի բաց խանութ, դեղատուն կամ որևէ այլ հաստատություն չկար։ Բայց վերջին մի քանի օրն Արցախի մայրաքաղաքում համեմատաբար հանգիստ է. ճիշտ է, տագնապի ազդանշանը շարունակում է պարբերաբար հնչել, բայց փողոցներում արդեն մարդիկ են հայտնվում, որոնք մինչ այդ ապաստարաններից գրեթե դուրս չէին գալիս։
Sputnik Արմենիայի թղթակիցները քաղաքում պատահաբար շինանյութի բաց խանութի հանդիպեցին, այն թերևս քաղաքում գործող միակ նմանատիպ խանութն է այս պահին։
«Երկու օր է, որ ավելի հանգիստ է, մարդիկ աստիճանաբար դուրս են գալիս ապաստարաններից։ Բայց հաճախորդները դեռ շատ քիչ են»,- Sputnik Արմենիային պատմեց խանութի տերը՝ Վարուժանը։
Իհարկե, լիարժեք աշխատանքի մասին խոսք լինել չի կարող։ Ընդամենը մի քանի ժամով է բացվել, առևտրի ժամանակը չէ, քաղաքացիները դեռ չեն էլ մտածում, որ խանութները կարող են գործել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am