Forbes-ը կազմել Է TikTok տեսածառայության ամենահարուստ ռուսախոս բլոգերների վարկանիշը:
Առաջին տեղն զբաղեցրել Է Ուզբեկստանից սերված 22-ամյա Ռահիմ Աբրամովը:
Նա 9,5 մլն բաժանորդ եւ 10,47 մլն ռուբլի եկամուտ ունի:
Երկրորդ տեղում Տաջիկստանից սերված 21-ամյա Դինա Սաեւան Է: Նրան բաժանորդագրվել Է 16,4 մլն մարդ, որոնք նրան 4,93 մլն ռուբլի են բերել: Առաջատարների եռյակը եզրափակում Է 23-ամյա բելառուս Ալեքսեյ Սավկոն: Նրա լսարանը կազմում Է 6,5 մլն բաժանորդ, իսկ եկամուտը՝ 4,81 մլն ռուբլի:
Նրան հաջորդում են Յուլյա Գավրիլինան (7,2 մլն բաժանորդ, 3,32 մլն ռուբլի), Վալյա Կառնավալը (9,1 մլն բաժանորդ, 3,21 մլն ռուբլի), Դանյա Միլոխինը (8,6 մլն բաժանորդ, 2,87 մլն ռուբլի):
Նաեւ ցուցակում տեղ են գտել Կիրիլ եւ Արտեմ Վերզակովները (6,9 մլն բաժանորդ, 2,56 մլն ռուբլի), Աննա Կալաշնիկը (4,7 մլն բաժանորդ, 2 մլն ռուբլի), Անյա Պոկրովը (7,1 մլն բաժանորդ, 1,92 մլն ռուբլի) եւ Դիանա Աստերը (6,5 մլն բաժանորդ, 1,44 մլն ռուբլի):
Հաշվելիս նկատի Է առնվել գովազդատուներից եւ երաժշտական լեյբլներից տիկտոկերների վճարների ծավալը 2019 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:
Շորտ-թերթիկում տեղ չեն գտել այն բլոգերները, երաժիշտներն ու մյուս հայտնիները, որոնք ճանաչում են ստացել ծառայության սահմաններից դուրս կամ եկամուտներ են ստացել այլ մասնագիտական գործունեությունից:
TikTok-ի առանձնահատկությունն այն Է, որ նրա ալգոռիթմերը տեսանյութն ընտրողաբար ցուցադրում են լայն լսարանին. նույնիսկ սկսնակը մի քանի ամսվա կանոնավոր նկարահանումների ընթացքում կարող Է հավաքել իր տեսանյութի հարյուր հազարավոր դիտումներ: 2020 թվականին TikTok-ն առաջ Է անցել մեծ ժողովրդականություն վայելող Instagram-ից, որ ավելի քան 2 միլիարդ ներբեռնում ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: