
Երգչուհի Իվետա Մուկուչյանն այսօր նշում է ծննդյան օրը, սակայն խնդրում է բոլոր մաղթանքները թողնել հաջորդ տարվա համար։
«Այո՛, այսօր իմ ծննդյան օրն է։ Ես ուզում եմ, որ դուք օգնեք բարձրացնել տեղեկացվածությունն այն մասին, թե հիմա ինչի միջով է անցնում մեր ազգը… եւ եթե հնարավոր է, փոքր նվիրատվություն կատարեք՝ օգնելու համար վերականգնել վնասը եւ բուժելու համար Արցախում պատերազմի բաց վերքերը։ Մնացած բոլոր ցանկությունները կարող են հետաձգվել մինչեւ հաջորդ տարի»,- գրել է նա։