Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել. նրան անվանակոչել են Արցախի նախագահի անունով
Advertisement 1000 x 90

Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել. նրան անվանակոչել են Արցախի նախագահի անունով

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, նշելով, որ երեխային անվանակոչել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի անունով:

«Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ: Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին»,- գրել է Խաչատրյանը: