Քանի որ վերջին օրերին շատացել են դեպքերը, երբ հայկական Facebook-յան էջերը գողացվում են ադրբեջանցիների կողմից, մի քանի կարևոր կետ եմ առանձնացրել Facebook-յան հաշիվները ու էջերը հարձակումներից պաշտպանելու համար.
———-PROFILE———-
Երբեք մի՛ լրացրեք օնլայն թեստեր կասկածելի կայքերում՝ մինչ նրանց «տվյալների օգտագործման կանոնները» ուսումնասիրելը։
Facebook-ում ցույց մի՛ տվեք թե ո՞վ է Ձեր կինը, ամուսինը կամ ու՞մ հետ ունեք relationship։ Հնարավոր է, որ հարձակում լինի նաև տվյալ անձի վրա։
Ուսումնասիրեք third-party app-երի հասանելիությունը Ձեր Facebook-յան հաշիվ։ Հեռացրեք կասկածելի app-երը։
Թաքցրեք ընկերների ամբողջական ցանկը։
Հաշվի հասանելիությունը չկորցնելու համար, կարգավորեք Trusted Contacts-ը, որը հետագայում թույլ կտա Ձեզ վերականգնել հաշիվը, եթե կորցնեք հասանելիությունը։
Երբեք մի՛ խաղացեք խաղեր սոցցանցերում կամ, որոնք կասկածելի են և աշխատում են մեկ-երկու հպումով։
———-PAGE———-
Ձեր էջում կասկածելի անձանց մի՛ պահեք որպես editor (էլ չասեմ admin): Admin նշանակեք միայն վստահելի անձնավորության։ Այլ աշխատանքներ համակարգելուց էլ օգտագործեք Facebook-ի այլ Page Role-երը:
Էջում երբեք մի՛ նշեք, որ Դուք եք տվյալ էջի admin-ը։ Կարող եք ստուգել Team Members => Add yourself as a team member բաժնից։
Գայթակղիչ առաջարկներ ստանալուց, երբ Ձեզ առաջարկում են գումարը Ձեր էջում գրառումներ կատարելու համար, ուղղակի անտեսեք ՝ ծուղակ է։
Մուտք մի՛ գործեք որևէ օնլայն հաշիվ անծանոթ կամ կասկածելի համակարգչից։
Միշտ միացրեք երկու-քայլով հաշիվը վավերացնելու ֆունկցիան (two-factor authentication):
Կիրառեք դժվար գաղտնաբառեր (ներառյալ մեծատառեր, փոքրատառեր, հատուկ սիմվոլներ) և մի՛ կրկնեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:
Նամակագրությամբ մի՛ ուղարկեք գաղտնաբառեր կամ քարտի որևէ տվյալներ։
Ընկերության հայտ ստանալուց ուսումնասիրեք տվյալ անձի հաշիվը։
Էստեղ էլ կիսվել եմ իմ փորձով, թե ինչպես վերականգնեցի բիզնես էջը, երբ այն խարդախությամբ գողացվեց ՝ https://bit.ly/3lM2Ers
Ռոման Դանեղյանի էջից:
Ինչպե՞ս պաշտպանվել Facebook-ում հարձակումներից ?Քանի որ վերջին օրերին շատացել են դեպքերը, երբ հայկական Facebook-յան…
Gepostet von Roman Daneghyan am Donnerstag, 15. Oktober 2020