«Ինձ հիմա միայն երկու բան է հետաքրքրում…». Վալերի Տոլստովն այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխվել պատերազմի օրերին
Advertisement 1000 x 90

«Ինձ հիմա միայն երկու բան է հետաքրքրում…». Վալերի Տոլստովն այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխվել պատերազմի օրերին

Հայտնի երաժիշտ, հայկական արմատներով ֆլեյտահար Վալերի Տոլստովը Facebook-յան էջում հաճախ է հրապարակումներ անում Արցախի մասին։ Այս անգամ նա ներկայացրել է էսկալացիայից հետո իր զգացմունքներն ու հույզերը։

«Ինձ զուգահեռ իրականությունից դեռ նամակներ են գալիս. գուցե միասին ձայնագրությո՞ւն անենք, ձայնային ռեժիսորի խորհուրդ տուր, արի հարցազրույց անենք նոր ալբոմի մասին եւ այլն…

Այդ հարցերից ես, իսկապես, վատ եմ զգում։ Դա նման է նրան, որ մարդուն առաջարկես առանց ոտքերի ֆուտբոլ խաղալ։ Բայց ես հանգստացնում եմ ինձ. այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է պատերազմը, եւ նրանց բախտը շատ է բերել։ Պատերազմն այն է, երբ չես կարող ոչնչով զբաղվել, նույնիսկ երբ կրակի տակ չես։ Դու վատ ես քնում։ Դու նույնիսկ հարցերին ես դժվարությամբ պատասխանում, եթե դրանք էքզիստենցիալ չեն։

Ինձ հիմա միայն երկու բան է հետաքրքրում՝ արդյոք առաջնագծում իմ ընկերները ողջ են եւ գումար, որ հնարավոր լինի օգնել նրանց։ Եվ վերջ։

Կներեք, ես հիմա չեմ կարող հաղորդագրությունների պատասխանել, այդ պատճառով որոշեցի բոլորին միանգամից այստեղ պատասխանել։ Իսկ ավելի լավ կլինի՝ դադարեք հետեւել ինձ, որպեսզի ձեր լրահոսը բացասականով լցնեմ, քանի որ մոտ ապագայում հաճելի ոչ մի բանի մասին ի վիճակի չեմ լինի գրել»,- գրել է նա։



Նման նյութեր