
Մի բան ասեմ` կարճ, կոնկրետ, հավատով և վստահ:
Հայաստանը չի զարգանում, քանի որ Արցախի խնդիրը չի լուծվում: Սա կեղծ ու հակապետական օրակարգ է, չվստահեք բոլոր նրանց ովքեր սա են քարոզում:
Իրականությունն ամբողջովին հակառակում է, որ նույնիսկ վախենում ենք հավատալ և փորձել, իսկ դա հետևյալն է:
Արցախի խնդիրը չի լուծվում որովհետև Հայաստանը չի զարգանում:
Հայաստանը կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման մեջ խեղդված երկիր է, և առ այսօր այսպես է: Հայաստանը սուղ ռեսուրսներ է վատնում, Հայաստանը ռեսուրս պետություն են դարձրել, նաև մեր ենթակառուցվածքները այլոց տալով: Հայաստանը այս ամենով հանդերձ արժեք չի ստեղծում:
Սրանք են չզարգանալու իրական պատճառները: Եվ այս պատճառով է, որ Արցախի խնդիրը չի լուծվել և մենք հիմա քսանհինգ տարի հետ ենք ընկել, դեպի 1994 թիվ, դեպի պատերազմ:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/4026123927404286