
2016-ին Քյարամ Սլոյանին գլխատած, Թալիշում ծերերին դաժանաբար սպանած թշնամուց ուրի՞շ բան էիք ակնկալում: Էդ վիդեոները արվում են մեզ հավասարակշռությունից հանելու ու թևաթափ անելու համար:
Մի տարածեք մեր ցանցերով, ջնջեք, մի փոխանցեք, մի օգնեք նրանց հասնել իրենց նպատակին: Ձեր համար նորությունա՞, թե ում դեմ ենք կռվում, ովա մեր առաջ կանգնած:
Ձեզ համար նորությունա՞, որ պատերազմը դաժան բանա, ձեզ համար բացահայտումա՞, որ չկռվելը տարբերակ չի, չպաշտպանվելը տարբերակ չի: Չէ, չէ՞, դե ուրեմն մի տարածեք ու մի օգնեք թշնամուն:
Հիշատակ արդարոց օրհնությամբ եղիցի…
Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/marine.manucharyan/posts/10157774671136814