Իրանի հանրային հեռուստաընկերության «Խաբար» հեռուստաալիքը հաղորդաշար է պատրաստել, որում հյուրերի մասնակցությամբ ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության տարբեր կողմերը: Հաղորդաշարի հերթական հյուրը կովկասյան հարցերի փորձագետ դոկտոր Ահմադ Քազեմին է։
Ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե ինչու՞ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի հայտարարությունից հետո, պատերազմը Ադրբեջանի և հայկական ուժերի միջև ծավալվեց, նա ասում է. «Պատճառն այն է, որ Արբեջանը և Թուրքիան այս ընթացքում չհասան իրենց քաղաքական ու ռազմական նպատակներին, որ նախանշել էին պատերազմը սկսելուց առաջ: Ռազմական առումով Ադրբեջանը նպատակ ուներ ազատագրել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից գոնե մեկը, որպեսզի ամրապնդեր իր դիրքերը: Քաղաքական առումով Բաքվի նպատակն էր Հայաստանին պարտադրել իր պահանջները, որոնց համաձայն, Հայաստանը պետք է իր ուժերին դուրս բերեր 5 շրջաններից, ավելի ուշ ևս երկու շրջաններից, ինչից հետո նոր պետք է տեղի ունենային ԼՂ իրավական կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները:
Սակայն ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի վերջին հայտարարությունը հստակորեն ցույց տվեց, որ Հայաստանը մերժում է այդ առաջարկը:
Թուրքիան նույնպես չհասավ իր նպատակներին: Անկարան նպատակ ուներ ստեղծել մի իրավիճակ, որպեսզի կարողանար դառնալ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների կողմից Ալիևի վրա գործադրված ճնշման արդյունքում, վերջինս պարտավոր եղավ ընդունել խմբի ներկա կարգավիճակը: Թուրքիան նաև նպատակ ուներ ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը, որպեսզի ամրապնդեր Ադրբեջանում իր դիրքերը:
Թուրքիան ցանկանում է ահաբեկիչներին տեղակայել հատկապես Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում ՝ այդ շրջանների ազգաբնակչության ժողովրդագրական միտումներն ու պատկերը փոխելու նպատակով, այսինքն վերացնել շիա դավանող բնակչությունը Ադրբեջանում և նրանց փոխարենը տեղակայել սուննի ահաբեկիչներին։ Այս դեպքում, ինչպես տեսնում ենք, նպատակը Ղարաբաղը չէր:
Ահա թե ինչու Թուրքիան Ալիևի վրա ճնշում գործադրեց, որպեսզի վերջինս հրադադարի ռեժիմը խախտի։
Պետք է ասեմ, որ պատերազմի շարունակությունը կողմերի օգտին չէ: Անցած երկու շաբաթների պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը սխալ հաշվարկներ է արել Հայաստնի ռազմական ուժի վերրաբերյալ: Միջազգային առումով էլ իրադարձությունների ընթացքն Ադբեջանի օգտին չի զարգանում:
Արևմտյան ԶԼՄ-ները խստորեն դատապարտում են Ադբրեջանի հարձակումները պատմական կոթողների ու քաղաքացիական շրջանների վրա հայտարարելով, որ այդ երկիրը խախտում է մարդու իրավունքները: Ըստ երևույթին, որոշ արևմտյան երկրներ ցանկանում են Ադրբեջանի դեմ բանաձևեր հաստատել և ճնշում գործադրել Բաքվի վրա: Իսկ պատերազմը խորանալու դեպքում, բանակցության գործընթացն ավելի կբարդանա:
Ավելացնեմ, որ պատերազմի խորացումն ավելի կուժեղացնի հայերի ազգային միասնությունը: Կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի, Ռուսաստանը որոշակի քայլեր կձեռնարկի որպես Հայաստանի անվտանգությունը երաշխավորող երկիր, ինչի արդյունքում թերևս լարվածություն կառաջանա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև: Բայց չեմ կարծում, որ Թուրքիան փորձի այդ լարվածությանը ընդառաջ գնալ, քանի որ սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստտանի հետ: