
Արաքսի ափամերձ շրջաններում՝ Իրանի հետ սահմանի մոտ, խոցվել է մեկ ռազմական ինքնաթիռ և երկու անօդաչու թռչող սարք. տեղեկացնում է ԻՐՆԱ-ն: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեռ պարզ չէ, թե ում են պատկանում այդ օբյեկտները՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին: Կայքն ընդգծում է, որ կատաղի մարտեր են տեղի ունեցել Իրանի հետ սահմանի մոտ: