
Հակառակորդը տեսանյութ է հրապարակել, որում Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացվում են որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:
Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից, սակայն ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում: