[English and Russian below]
Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։
Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, որքան նախորդ երկու օրերին։ Որոշ ուղղություններում մարտերը այս պահին էլ շարունակվում են։
Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։
Արծրուն Հովհաննիսյան
Early this morning, the adversary continued its offensive operations in the same direction. The fiercest battles were in the southern direction. A large-scale attack was launched- in one of the directions the column with about 2-3 dozen cars tried to approach and develop an attack, but as a result of the precise fire of our artillery the column was destroyed and the adversary had to retreat.
It was not so hot in the northern direction today as it was in the previous two days. In some directions at the moment, fights continue.
In general, the adversary does not use lots of armored vehicles anymore. The air force, UAVs, and artillery fire were used.
Artsrun Hovhannisyan
Сегодня рано утром противник продолжил наступательные действия по тем же направлениям. Наиболее ожесточенные бои шли в южном направлении. Была предпринята широкомасштабная атака: в одном из направлений колонна на 2-3 десятка автомобилей попыталась приблизиться и перейти в наступление, однако в результате меткого огня наших артиллеристов колонна была поражена, и противник был вынужден отступить.
В северном направлении сегодня было не так жарко, как в предыдущие два дня. В некоторых направлениях бои продолжаются и сейчас.
Противник, в основном, больше не применяет большое количество бронетехники. Были применены ВВС, БПЛА и артиллерийский огонь.
Арцрун Ованнисян
[English and Russian below]?Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն…
Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Samstag, 17. Oktober 2020