Ներկայացնում ենք պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան էջից:
Յուրաքանչյուր պատերազմական օրն ավարտվում է մահաբեր և հայ ընտանիքներին ողբերգություն բերող վշտով։
Պատերազմի հաջող ավարտին կարելի է հասնել միայն իրականության հետ հաշվի նստելու և առողջ դատողության շնորհիվ միայն։ Հայաստանը և Ղարաբաղը ենթարկվել են ագրեսիայի՝ անհավասար պատերազմի, որի ընթացքում մենք միայն կորցնում ենք։ Բնավ որևէ արժեք չունեն այն լուրերը, թե մեր զինվորները որքան թշնամի են ոչնչացրել։ Այդ հազարավոր զոհերը ես մեկ հայ զինվորի ոտնաթաթի հետ անգեմ չեմ փոխի։
Մենք կորցնելու ենք հազարավոր զինվորներ՝ Թումանյաններ, Տերյաններ, Չարենցներ և այլ արևներ, որոնք մեր ինքնության երաշխիքն են այս աշխարհում։ Այս պատերազմում մենք կարող ենք հաղթել, եթե մեզ օգնի մեր միակ դաշնակիցը՝ Ռուսաստանը։ Իսկ նա չի օգնում միայն այն պատճառով, որովհետև նրան այդ մասին չեն խնդրում՝ չեն դիմում։
Իսկ ինչու չեն դիմո՞ւմ։ Միթե մեր արևները այդքան անարժեք են, որ նրանց զոհենք, զրկվե՞նք ինքներս մեզնից։
Արևմուտքը Ղարաբաղի ինքնուրույնությունը չի ճանաչելու։ Եթե մտադրություն ունենար ճանաչել, կաներ դա եռեսուն տարվա ընթացքում։ Այս պատերազմը մեր վզին կրկին փաթաթեցին այնպես, որ բոլորը շահեն, բացի մեզնից։ Ու զոհվեն լավագույները։
Ռուսաստանին հղվելիք դիմումը այս պատերազմում մեր միակ փրկությունն է՝ հաղթանակի երաշխիքը։ Մենք հաղթեցինք Ղարաբաղյան առաջին պատերազմում, քանի որ մեր թիկունքում կանգնած էր Ռուսաստանը՝ նրա նախարար Գրաչովի և Անվտանգության ողջ ապարատով հանդերձ։ Այժմ մեր առջև կանգնած է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Նրանց օժանդակում է Արևմուտքն ու մեր դրացի Վրաստանը։
Մի կործանեք Հայաստանը։ Այդ Հայաստանը հայ ժողովրդինն է։
Յուրաքանչյուր պատերազմական օրն ավարտվում է մահաբեր և հայ ընտանիքներին ողբերգություն բերող վշտով։ Պատերազմի հաջող ավարտին…
Gepostet von Tigran Sarukhanyan am Freitag, 16. Oktober 2020