
Ըստ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի, հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր։ Նրա այցից հետո պարզ դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։ Արտակ Դավթյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին երկուշաբթի հանդիպել է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը։