Լուրջ խնդիրներ բարձրացնելու ունակ չեն, ոչ էլ սեփական խելքով հասկանացող
Advertisement 1000 x 90

Լուրջ խնդիրներ բարձրացնելու ունակ չեն, ոչ էլ սեփական խելքով հասկանացող

Մի ռազմական խնդրի մասին էլ՝ կարճ:

Շատերն են արդեն հասկանում, որ մեր գլխավոր խնդիրն այս պատերազմում օդն է:

Շատերն են հասկանում, բայց ոչ բոլորն են պատկերացնում խնդրի էությունը:

Ես էլ ռազմատեխնիկական հարցերի, մեղմ ասած, մեծ գիտակ չեմ, բայց որոշ բաներ՝ ոչ տեխնիկական դետալների մակարդակով կուզենայի հասկանայինք:

Այս խնդիրը շատ ավելի հիմնարար է, քան կարող է թվալ:

Այն չունի միանշանակ լուծում, ոչ միայն Հայաստանում:

Հենց հիմա, ռուսական որոշ բլոգերներ քննարկում են այն հարցը, որ այսօրվա մեր պատերազմի օրինակն իրենց էլ է ցույց տալիս, որ լրջագույն խնդիր ունեն: Որովհետև իրենք էլ մեզ նման, ավելի ճիշտ՝ մենք իրենց նման՝ շեշտը դրած ենք ՀՕՊ-ի վրա:

Խնդիրն այստեղ տեխնիկական չէ, այլ դոկտրինալ:

Այսինքն՝ դա հնարավոր չէ լուծել պարզապես զենք գնելով:

Խնդիրն այն է, որ ՀՕՊ-ի վրա շեշտը դրած համակարգերն ընդհանրապես, կարծես, իրենց չեն արդարացնում ի համեմատություն օդային գերակայություն ստեղծող համակարգերի:

Մի անգամ ասել եմ, որ մեր Արծրունն այս թեմայով մի քանի 100 էջանոց գիրք է գրել, ու նաև՝ բազմաթիվ հոդվածներ: Այսօրվա իրավիճակը տեսական մակարդակում կանխատեսվել է Հայաստանում:

Բայց տեսությունը քիչ է:

Ցավոք, կա մի ընդհանուր խնդիր:

Հաղթած բանակներն ավելի կոնսերվատիվ են, իսկ պարտվածները՝ հաճախ ավելի հակված նորարարություններին:

Մենք չենք հասցրել իրացնել անցումը ավանդական սովետական՝ ՀՕՊ-ի վրա շեշտված համակարգից դեպի օդային գերակայություն համակարգ:

Մեծ հաշվով սա է մեր միակ լուրջ խնդիրն այս պատերազմում՝ զուտ ռազմական իմաստով:

Եվ այստեղ կոչերն ու դիմումները շատ չեն օգնի:

Իհարկե, որոշ ժամանակավոր լուծումներ կգտնվեն:

Քանի որ դեմներս իսրայելական բանակը չէ, ապա մեր թշնամին չի կարողանում իր առավելությունն օդում իրացնել ցամաքում: Հողի վրա մենք մնում ենք ավելի ուժեղ: Ու դրա շնորհիվ էլ դիմանում ենք ու դիմանալու ենք:

Բայց եզրակացությունները նախնական արդեն հիմա պետք է անենք:

Այլևս երբեք չպետք է այդքան անգրագետ լինենք ռազմական հարցերում, այդքան անուշադիր: Որովհետև միայն ռազմական գործիչներն առանց քաղաքական ու հանրային աջակցության չեն կարող դնեն և լուծեն ռազմական դոկտրինալ խնդիրներ:

Հանրության ակտիվ և կրթված մասը պետք է ինքն էլ տարրական մակարդակով հասկացություն ունենա խնդիրներից ու քննարկի դրանք:

Ինչքան անիմաստ հարցեր են քննարկել ու քննարկում մեր քաղաքական գործիչներն ու մամուլը, բայց նման կենսական խնդիրներից խոսելու համար զրո պատրաստություն ու տրամադրություն ունեին և ունեն:

Հիմա էլ հարցը տանում են անիմաստ կուսակցական ճահիճ:

Բայց լուրջ խնդիրներ բարձրացնելու ունակ չեն, ոչ էլ սեփական խելքով հասկանացող:

Հ.Գ. Եթե մի բան ճշգրիտ չէ զուտ ռազմատեխնիկական իմաստով, խնդրում եմ, ավելի լավ իմացողներն ինձ ուղղեն:

Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Մի ռազմական խնդրի մասին էլ՝ կարճ: Շատերն են արդեն հասկանում, որ մեր գլխավոր խնդիրն այս պատերազմում օդն է: Շատերն են…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Montag, 19. Oktober 2020

 



Նման նյութեր