ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելիներս, խնդրում եմ դադարեցրեք, իսկ հետագայում նաև բացառեք ադրբեջանցի զինվորների սպանության կամ դիակների վերաբերյալ տեսանյութերի և/կամ լուսանկարների տարածումը:
Դրանով դուք ոչ միայն հաղթաթուղթ եք տալիս թշնամուն Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող դիմումների ժամանակ, այլև վնասում եք մեր աշխատանքներին, որոնք տարվում են Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում:
Գիտեմ, որ երբեմն դժվար է դիմակայել գայթակղությանը, բայց խնդրում եմ կտրականապես զերծ մնալ նման տեսանյութեր ու լուսանկարներ տարածելուց:
Ռոբերտ Հայրապետյանի էջից:
https://www.facebook.com/robert.hayrapetyan.5648/posts/656992991851089







