«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով և որոշել ինքնամեկուսանալ։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ սխալներ անում են բոլորը։ Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթությունները փոխվում են, բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը ոչ մի վայրկյան չպետք է թուլացնել՝ հատկապես համավարակի օրերին։
«Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորչում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր»,- գրել է Թևան Պողոսյանն ու հատուկ շնորհակալություն հայտնել Սպիտակ բանակին՝ բժիշկներին։