Արցախի համար պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայքարում են Ադրբեջանի համար: Հիմնական կռվախնձորը Ադրբեջանն է, այլ ոչ թե Արցախը: Սա շատ կարևոր է հասկանալ։
Թուրքիան արդեն ուղղակիորեն է մասնակցում պատերազմին, իսկ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունն պատերազմական գործողություններին արդեն իրատեսական են դառնում, նրանց խնդիրն արդեն լեգիտիմ առիթի փնտրտուքն է:
Նման առիթ կարող է լինել Սիրիայից եկած տեռորիստների ներկայությունը։
Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ջեվանին հայտարարել է, որ «Ղարաբաղը շիիթների հողն է և Հայաստանը պետք է անհապաղ հեռանա ադրբեջանական օկուպացված տարածքներից»։
Կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը։ Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է շատերին վհատության մեջ գցել, սակայն ասվածը ճիշտ ընթերցելու դեպքում լրիվ այլ իրականություն է բացվում։
Նախ, անհասկանալի է, թե այդ «օկուպացված» տարածքների տակ արդյոք Արցախն են հասկանում, թե մնացած տարածքները (հայտարարությունն երկիմաստ է), սակայն դա չէ ասվածի գլխավոր միտքը։ Գլխավոր միտքն այն է, որ «Ղարաբաղի» տակ իրականում պետք է հասկանալ Ադրբեջանն, այսինքն Ադրբեջանը շիիթների՝ Իրանի տարածքն է, այլ ոչ թե սունիների, այսինքն՝ Թուրքիայի ու դա հայտարարում է Պահապանների կորպուսի գեներալը։
Իրանից եկող հայտարարություններում շարունակաբար շեշտվում է «տեռորիստներ» դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է ըմբռնել, դա է «բանալի» բառը։
Իրատեսական է դառնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ներգրավվածության խնդիրը ու նորից եմ կրկնում, բուն Արցախն իրենց քիչ է հետաքրքրում, սկսվել է պայքար Ադրբեջանի համար ու պատահական չի, որ հիմնական ռազմական գործողություներն Իրանի սահմանում են ընթանում։
Սա մեզ համար հնարավորություն է բացում ճիշտ դիվանագիտական աշխատանք տանելու համար՝ ճիշտ բանակցողներով հանդերձ, որոնք լինեն ընդունելի ու վստահելի «պարտնյորների» համար։
Հ․Գ․ Նյարդերից թույլերին խնդրում եմ իմ գրածը չմեկնաբանել, հատկապես Հայաստանի հեղափոխության պահապաններին։ Կատարվում է այն, ինչն որ կանխատեսվում էր ու բազմիցս է ասվել։ Աշխարքաղաքական թնջուկն, որի կիզակետում ենք գտնվում, ոչ միայն վտանգներ է մեզ համար պարունակում, այլև՝ հնարավորություններ։
Մեծ տարածաշրջանում գլոբալ աշխարքաղաքական փոփոխություններ են սկսվել ու շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ քայլեր անել։
Հաղթելու ենք։
Ստեփան Դանիելյանի էջից:
Արցախի համար պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայքարում են Ադրբեջանի համար:…
Gepostet von Stepan Danielyan am Dienstag, 20. Oktober 2020