
Բրազիլացի գիտնականները պարզել են հակահելմինտային նիտազօքսանիդ դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսով վարակվածների բուժման հարցում, տեղեկացնում է երկրի գիտության, տեխնոլոգիայի և նորարարությունների նախարար Մարկուս Պոնտիսը:
Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, հետազոտողները փորձարկել են շուրջ 2000 դեղամիջոց, որոնցից նիտազօքսանիդը լաբորատոր պայմաններում ցույց է տվել COVID-19-ի դեմ պայքարի ամենաբարձր արդյունավետությունը: