Տարածեք բոլոր… բոլոր տեղերում
Բազմաթիվ հետևորդների խնդրանքով, որոշեցինք մենք ևս անդրադառնանք՝ ժողովրդի մեջ պառակտում սերմանող այս ինքնակոչ «քարոզչի» գրառմանը,ով անգամ դեմ է խաչակնքվելուն…
Առաջինը կցանկանանք ասել,որ այս նկարը եկեղեցու նկար չէ և ավելի շատ մզկիթի է հիշեցնում։
Ճշմարիտ եկեղեցին միշտ է աղոթում և աղոթելու է՝ Հայրենիքի խաղաղության համար,բայց այս երիտասարդին պետք է բացատրել,որ երբ թշնամին հասնում է դռանդ,ապա պետք է պաշտպանես քո Սուրբ Հայրենիքը։Հեշտ է օտար երկրում ապահով նստած ձևանալ, որպես ծայրահեղ քրիստոնյա։
Վահե Պետրոսյան խորհուրդ ենք տալիս կարդալ՝ Վարդանանց,Ղևոնդանց,Վահանանց և Արցախյան հերոսամարտերի մասին։
Այնտեղ կկարդաս,թե ինչպես էին ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՀՈԳԵւՈՐԱԿԱՆՆԵՐԸ պայքարում ,թե խաչով, թե սրով՝ երևելի և աներևույթ թշնամիների դեմ:
Բավական է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկարների միջոցով՝ հոգեորսությամբ զբաղվես և հորդորում ենք ,որպեսզի մանավանդ այս օրերին պառակտություն չտարածես մարդկանց մեջ։ Ավելի լավ է ներողություն խնդրես հայ ազգից և վերադառնաս Հայ Առաքելական Ճշմարիտ եկեղեցի։
Բազմիցս ենք զգուշացրել մեր հայրենակիցներին,որ հեռու մնան այս մոլորեցնողից,քանզի հենց ինքն է խոստովանել մեկնաբանություններում,որ «Արթուրի եկեղեցին է»։ (իր խոստովանությունը կարող եք տեսնել նկարի մեջ)։
Գոյություն չունեն Արթուրի,Վահեի,Պողոսի,Պետրոսի եկեղեցիներ…
Հայ ազգի համար Ճշմարիտ Եկեղեցին մեկն է՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին,որը միշտ ամուր կանգնած է իր Հայրենիքի թիկունքին։
ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՀԻՇԻՐ…
Դեռ մի բան էլ եթերով անհայրենիք է անվանում նրանց ով իր հետ համաձայն չեն… Սարսափելի է: Երբ պետք է Ազգային անվտանգությունը արգելի իր գործունեությունը: Երեւի թե մտածում է պետք է համակարծիք լինենք իրեն կամ կոչվենք անհայրենասեր
⛔⚠️Տարածեք բոլոր….բոլոր տեղերում⛔️Բազմաթիվ հետևորդների խնդրանքով, որոշեցինք մենք ևս անդրադառնանք՝ ժողովրդի մեջ…
Gepostet von Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre am Montag, 19. Oktober 2020