Մի հրաշալի ընկերուհի ունեմ Իրանում անունը Ֆաթիմա։ Նա առաջին կին պարաշուտիսն է Իրանում։ Ամեն տարի Հայաստան է գալիս ու երկար մնում, ասում է Հայաստանը իր երկրորդ տունն է։ Ֆաթիմային գիտեն իմ ուսանողները, երբ Իրան ենք գնացել անպայման այցելել ենք իրեն ու ճաշակել իր պատրաստած համով պարսկական ճաշերը։ Երեկ կարդացել է իմ բաց նամակը ուսանողիս՝ Արմանին, որ հիմա ռազմաճակատում է ու Շիրազում իր լուսանկարը ուղարկելով գրել է.
Սիրելի Ժորժ կարդացի նամակդ քո սիրելի ուսանող Արմանին,որը հիմա ռազմաճակատում է, գրել էիր խոստացել ես պատերազմը ավարտվելուն պես միասին Շիրազ այցելեք։ Ուզում եմ ասել Իրանում՝ հայերի բարեկամների մեծ բանակը երազում է, որ հայրենասեր հայ զինվորները որոնք ռազմաճակատում կռվում են հանուն հայրենիքի ազատության, տուն վերադառնան հաղթական։
Իսկ Արմանին ասա ես Շիրազում կհյուրընկալեմ ոչ միայն իրեն այլ բոլոր հայրենանվեր զինվորներին։ Ես Շիրազում սպասում եմ ձեզ հերոս տղաներ։
Ժորժ Աբրահամյանի էջից:
Մի հրաշալի ընկերուհի ունեմ Իրանում անունը Ֆաթիմա։Նա առաջին կին պարաշուտիսն է Իրանում։ Ամեն տարի Հայաստան է գալիս ու…
Gepostet von Jorj Abrahamian am Dienstag, 20. Oktober 2020