Որքան մեզ մեր թշնամիները շատ քննադատեն, ուրեմն այնքան ավելի հեռանկարային ու ճիշտ են մեր քայլերը: Մեր համաշխարհային ազգի պահպանման միակ գրավականը հայկական պետության ամրությունն է: Իսկ մեր պետության գոյության նախապայմանը` յուրաքանչյուր օր նախորդից ավելի ամրացող զինված ուժերը: Այլ ուղղությամբ ցանկացած դրսևորում ապակողմնորոշող է և հակապետական:
Ի՞նչ է անհրաժեշտ: Նախ և առաջ` անսասան վճռականություն, հետևողականություն և սեփական ու ուրիշների փորձից սովորելու ձգտում: Մեկ այլ բան էլ. չվախենալ «ռազմականացված պետություն» հնարավոր պիտակավորումից: Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը` այս իրողությունը հետագայում էլ կշարունակի հրամայական լինել: ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է:
#Հայաստան #Արցախ #Սփյուռք #Միասնություն
Վահագն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Որքան մեզ մեր թշնամիները շատ քննադատեն, ուրեմն այնքան ավելի հեռանկարային ու ճիշտ են մեր քայլերը: Մեր համաշխարհային ազգի…
Gepostet von Vahagn Vardanyan am Dienstag, 20. Oktober 2020