1767 թվականին Գանձակի Շահվերդի խանը 4500 հոգով հարձակվում է Գյուլիստանի մելիքության վրա։ Մելիք Հովսեփը իր հիմնական ուժերով բացակայում էր։ Իսկ նրա որդու՝ Բեգլարի հրամանի տակ այդ պահին միայն 40 զինյալներ կային։ Սակայն հայերը չընկճվելով, ամրանում են Գետաշեն գյուղի մատույցներում և մի ամբողջ օր տևած կռվում, ջարդ են տալիս թուրքերին։ Հայ քաջերից զոհվում են 4 հոգի։ Իսկ թուրքերը մարտադաշտում թողնում են 40 սպանված, 50 սպանված ձի, հարյուրավոր վիրավորներ ու փախչում։
Մի քանի օրից, Գանձակի խանը վերսկսում է հարձակումը, այս անգամ հավաքելով 10 հազարանոց զորք, զինվելով նաև թնդանոթներով։ Արդեն Գյուլիստան վերադարձած մելիք Հովսեփը 500 հոգանոց զորքով ոչ միայն ջարդում է խանի զորքը Գետաշենի մատույցներում, այլև հետապնդում նրան և պաշարում Գանձակ քաղաքը։
Միայն վրաց Հերակլ Բ թագավորի միջնորդությամբ են հայերը վերացնում Գանձակի պաշարումը։
ԷՍՊԵՍ Է ԿՌՎՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆ1767 թվականին Գանձակի Շահվերդի խանը 4500 հոգով հարձակվում է Գյուլիստանի մելիքության վրա։ Մելիք…
Gepostet von Tir-Ar Travel am Mittwoch, 21. Oktober 2020