Ասորի ազգը ևս մասնակցում է պատերազմին․․․
Advertisement 1000 x 90

Ասորի ազգը ևս մասնակցում է պատերազմին․․․

Ասորի ազգը ևս մասնակցում է պատերազմին․․․

Արցախը կանգուն պահելու համար պայքարում է ոչ միայն հայ ժողովուրդը։ Հայաստանի ասորական համայնքը արդեն մարտադաշտ է ուղարկել մոտ 140 մարդու՝ ժամկետային, կամավորական և պայմանագրային ծառայության: Հայաստանի ասորիները ևս զոհեր ունեն։ Արդեն 4 ասորի կյանք է տվել հայկական հողերի համար։

Հայ ժողովրդի բարեկամ այս ազգը իր ներդրումն ունի նաև թիկունքային աշխատանքներում։ Պատերազմի 24 օրվա ընթացքում ասորիները 6 մեքենա հումանիտար օգնություն են ուղարկել Արցախ՝ զորքին և բնակչությանը, Արզնիում բազմաթիվ արցախցիներ ժամանակավոր կացարաններ են ստացել հենց ասորիների տներում:

Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից ասորի գործարարները հսկայական գումար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ասորական մի կազմակերպություն էլ արցախցի 1400 ընտանիքի համար հումանիտար օգնություն է ուղարկել, որը տեղ կհասնի օրերս։

Փառք հայ ազգի մեծ բարեկամ ասորի ազգին․․․

Նաիրի Հոխիկյանի էջից:

Ասորի ազգը ևս մասնակցում է պատերազմին․․․Արցախը կանգուն պահելու համար պայքարում է ոչ միայն հայ ժողովուրդը։ Հայաստանի…

Gepostet von Nairi Hokhikyan am Dienstag, 20. Oktober 2020



Նման նյութեր