1836 նոր դեպք, 23 մահ․․․
Advertisement 1000 x 90

1836 նոր դեպք, 23 մահ․․․

1836 նոր դեպք, 23 մահ․․․

Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ եղեք պատասխանատու, այսօր յուրաքանչյուրիս անպատասխանատու պահվածքը կարող է լուրջ հետևանք թողնել․․․ Հիշեք ,ամեն վայրկյան, որ յուրաքանչյուրիդ անպատասխանատու պահվածքով դուք վտանգում եք Մարդու կյանք և նպաստում եք, որ անտեսանելի թշնամին՝ չարաբաստիկ Covid-19-ը, «միանա» գիշատիչ Ադրբեջանին ու թիկունքից հարվածի մեր Զինվորին․․․

Այսօր, մենք՝ բժիշկներիս, երկու ճակատով պատերազմում ենք, դաժան պայքարի մեջ ենք, օգնենք մեզ։ Յուրաքանչյուրդ, եթե լինեք պատասխանտու,կնպաստեք մեր Հաղթանակին ու միասին կջադրենք Covid 19-ի ողնաշարը։

Ընդ որում, այսօր Covid 19-ի պատճառով ընդհատվել է 16 տարեկան աղջկա կյանք․․․

Խնդրում եմ և պահանջում եմ, խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները։ Յուրաքանչյուրիցս է կախված մեր դիմացինի առողջության անվտանգությունը։

Հիշեք, այս պահին, մեր Զինվորների և մեր հարազատների առողջությունը կարող ենք ապահովել Յուրաքանչյուրս․․․

Սթափվել է պետք, արդեն ունենք 1442 կորոնավարակակրի մահ․․․Ցավակցում եմ բոլորի ընտանիքներին և ներողություն եմ յուրաքանչյուրից, քանի որ յուրաքանչյուրիս անպատասխանատու պահվածքի պատճառով 1442 ընտանիքում լույս է մարել․․․

Արմեն Մուրադյանի էջից:

❗1836 նոր դեպք, 23 մահ․․․Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ եղեք պատասխանատու, այսօր յուրաքանչյուրիս անպատասխանատու…

Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Mittwoch, 21. Oktober 2020