«Եթե այդպես էլ շարունակվի, ապա շուտով Ադրբեջանը կմնա առանց անօդաչու թռչող սարքերի». Օլեքսանդր Բոժկո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե այդպես էլ շարունակվի, ապա շուտով Ադրբեջանը կմնա առանց անօդաչու թռչող սարքերի». Օլեքսանդր Բոժկո

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տարածել է թուրքական մի խոցված ТВ2 ԱԹՍ-ի լուսանկար, կողքին՝ կանադական արտադրության տեսախցիկ:

Դա 2 թե 3 հարյուրանոց ադրբեջանական ԱԹՍ է, որ հայերը ճաքեցնում են ընկույզի կեղևի պես: Եթե այդպես էլ շարունակվի, ապա շուտով Ադրբեջանը կմնա առանց անօդաչու թռչող սարքերի: Ամենայն հավանականությամբ դա է պատճառը, որ թուրքերը մեր խեղճուկրակ Զելենսկուն հմայանքով բերեցին Ստամբուլ, որպեսզի հեռախոսով դրդի Ջաստին Թրյուդոյին՝ կասեցնելու թուրքական ԱԹՍ-ներին կանադական բաղադրիչ սարքեր մատակարարելը դադարեցնելու մարդասեր հրամանը:

Սակայն թուրքերի հույսերն, ինչպես տեսնում ենք, ի դերև եղան, քանզի մարդասեր Թրյուդոն անդրդվելի մնաց՝ «Ո՛չ մի զենք հակամարտության գոտու համար»:

Եվ դա արդար որոշում էր: Սակայն իմ մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ Ուկրաինայի նախագահը համաձայնվեց խաղալիք դառնալ Էրդողանի ձեռքերում և մեր պետությունը փաստորեն ներքաշվեց նման անհրապույր դերով ուրիշների խաղի մեջ:

Օլեքսանդր Բոժկոյի ֆեյսբուքյան էջից:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տարածել է թուրքական մի խոցված ТВ2 ԱԹՍ-ի լուսանկար, կողքին՝ կանադական…

Gepostet von Olexander Bozhko am Mittwoch, 21. Oktober 2020



Նման նյութեր