«Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Թագուհի Թովմասյանն այցելել է Սասուն Միքայելյանին. armlur.am
Advertisement 1000 x 90

«Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Թագուհի Թովմասյանն այցելել է Սասուն Միքայելյանին. armlur.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է Արցախում վիրավորված Սասուն Միքայելյանին.

«Թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված մեր բազմաթիվ հերոսների հետ եմ այս ընթացքում հանդիպել: Բայց քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը.

Այցելել եմ հրամանատարին: Նրան այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է: Բժիշկները փորձում են հասնել ոտքերի և մեջքի մեջ (ողնաշարի հատվածում) մտած բեկորներին, բայց կարծես ոչ բոլոր բեկորներն է հաջողվում դուրս բերել մարմնից։
Բայց այդ բեկորները ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, Սասուն Միքայելյանին չեն անհանգստացնում հոգեպես։ Նրա դուխը բարձր է ավելի, քան երբևէ, մշտապես շեշտում է, որ պետք է հնարավորինս շուտ դուրս գա հիվանդանոցից և կրկին միանա առաջնագծի հերոսներին։

Այսինքն նրա՝ «փրթելու» կոչը առավել քան արդիական է, և հումոր է անում, թե «ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»…

Հրամանատարին մաղթենք շուտափույթ ապաքինում և քայլելու ունակության վերականգնում.. Բոլոր վիրավոր հերոսներին՝ շուտափույթ ապաքինում։

Փա՛ռք մերօրյա բոլոր հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի»:

armlur.am