Արարատյանը եղել է Սարդարապատում հրետանու հրամանատարը, իսկ նրա ղեկավարած ստորաբաժանումը գերի է վերցրել զինվորների մի ամբողջ վաշտ՝ կազմված թուրք ու գերմանացի զինվորներից։ Մոտենալով գերևարված վաշտին իր նժույգով՝ Արարատյանը լսել է վաշտի հրամանատարի զեկույցը կազմի մասին ու հրամայել շրջվել ու բացել կրակ թուրքերի ուղղությամբ։ Վաշտը միացել է հայկական ստորաբաժանումներին։
«Նա, Ալլահի կողմից անիծվածը, վերացրեց մեր հրետանին ու մի շարք ծանր տեխնիկա, ինչպես նաև լուրջ վնաս հասցրեց մեր հետևազորին». Գրում է թուրքական 9-րդ հետևակային բրիգադի հրամանատարը: Իսկ 1937 թվականի նոյեմբերի 16 -ին չեկիստները գնդակահարեցին Քրիստափոր Արարատյանին։
Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից
Արարատյանը եղել է Սարդարապատում հրետանու հրամանատարը, իսկ նրա ղեկավարած ստորաբաժանումը գերի է վերցրել զինվորների մի…
Gepostet von Sukias Torosyan am Mittwoch, 21. Oktober 2020