Դնեմ ստեղ մնա էլի, ամեն դեպքում ժամանակակից պետություններում ցանկացած հարաբերություն սահմանվում է օրենքով, այդ թվում և հատկապես պատերազմական դրության ժամանակ:
Հուսով եմ մարդիկ չեն լինի, որ ասեն Արցախը Հայաստան չէ, և հետևաբար այս օրենքի դրույթները այս պատերազմի վրա չեն տարածվում:
Պաշտպանության մասին ՀՀ օրենքի համապատասխան հատվածը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում ներառում է`
1) Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության և բնակչության նկատմամբ ոտնձգությանը զինված դիմակայությունը.
2) պատերազմի և (կամ) ռազմական դրության հայտարարումը, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի անցկացումը.
3) զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո.
4) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ կապի և տեղեկատվության ամբողջ համակարգը` իր ենթակառուցվածքներով, ներառյալ` ռադիոհաճախականության ռեսուրսը, ապահովում է պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնահերթ իրականացումը.
5) զորահավաքային զորակոչի իրականացումը.
6) զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային, կապի և այլ միջոցների, անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների ներգրավումը.
7) նյութական պահուստի միջոցներով զորահավաքային կարիքների բավարարումը.
8) բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների նորմավորված մատակարարումը.
9) աշխատունակ բնակչության հավաքագրումը պաշտպանական կամ թիկունքային ապահովման աշխատանքների կատարման համար.
10) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ միջոցառումների իրականացումը:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Դնեմ ստեղ մնա էլի, ամեն դեպքում ժամանակակից պետություններում ցանկացած հարաբերություն սահմանվում է օրենքով, այդ թվում և…
Gepostet von Hovhannes Avetisyan am Mittwoch, 21. Oktober 2020